Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ասում են

Ասում են
15.05.2022 | 10:23

Մոսկվան Բաքվին նվիրեց մի քանի կարևոր նյուանսներ, որոնք հանգեցրին հաղթանակի ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Ռուսաստանը կարող էր ամբողջությամբ մերժել Անկարայի միջնորդությունը, բայց, այնուամենայնիվ, Ռուսաստանը գնաց դրան։

Այստեղից հայտնվեց խաղաղապահների գործոնը 5 տարով, իսկ հիմա, երբ Բաքուն ակնարկում է, որ նրանք ժամանակավոր են այնտեղ, մենք կհիշեցնենք Գյուլիստանի պայմանագիրը, Թուրքմենչայի պայմանագիրը։ Մենք կհիշեցնենք, թե սրանք ում հողերն են։ Բաքվին խորհուրդ չեմ տալիս նման խաղեր խաղալ։ Նրանք պետք է երախտապարտ լինեն իրենց ստացածի համար և շատ զգույշ վերբերվեն ռուս խաղաղապահների հարցին։


Ստանիսլավ Տարասով

Դիտվել է՝ 36004

Մեկնաբանություններ